
Կնախընտրեի, որ Մեսսին խաղար մեր դեմ. Բետիսի գլխավոր մարզիչ

«Բետիսի» գլխավոր մարզիչ Պեպե Մելը խոստովանել է, որ ցանկանում է, որպեսզի «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խաղա իր թիմի դեմ:
«Ես կնախընտրեի, որ Մեսսին խաղար մեր դեմ: Մենք ուրախ ենք, որ նրա հետ ոչ մի վատ բան չի եղել: Պարզ է` նրա բացակայությամբ թիմը կթուլանա: Սակայն ֆուտբոլը ներկայացում է, իսկ Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է: Մենք միշտ փորձել ենք դիմակայել նրան դեմ առ դեմ: Կարծում եմ` Մեսսիի ներկայությունը պարտադիր պայման է, այլապես դա դավաճանություն կլինի», – Մելի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը