Կենտրոնական բանկը հուլիս-հոկտեմբերին գնել է 40.5 միլիոն դոլար
Եթե ընթացիկ տարվա առաջին կեսում՝ հունվար-հունիս ամիսներին, ԿԲ-ն արտարժութային շուկայում միայն արտարժույթ էր գնում, երկրորդ կիսամյակից սկսած պատկերը փոխվել է. բանկը Հայաստանի արժութային շուկայում վաճառել է ընդհանուր առմամբ 40.5 միլիոն դոլար։
Այս տվյալները ներկայացված են ՀՀ ԿԲ տեղեկագրում։ Հունիսին ԿԲ-ն վաճառել է 14.1 միլիոն դոլար, հուլիսին՝ 14.9։ Մարտին վաճառքի ծավալը նվազել է՝ 7.9 միլիոն։ Ամենից շատ արտարժույթ ԿԲ-ն վաճառել է մայիս ամսին՝51.8 միլիոն։ Դա այն ժամանակատավածն էր, երբ դրամը սկսել էր սրընթաց արժեզրկվել։
Ընդհանուր առմամբ, 2012թ. առաջին կիսամյակում ԿԲ-ն Հայաստանի արժութային շուկայում վաճառվել է 131 միլիոն դոլար։