Վթարի արդյունքում վնասվածք է ստացել «Շանթ» հեռուստաընկերության դերասանը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 87 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կիևյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց բախվել է Լենինգրադյան 21 շենքի բնակիչ 54-ամյա Վլադիմիր Հովսեփյանի վարած «Կիա» մակնիշի Լ3841 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Կիայի» վարորդ Վ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, Հալաբյան 45 շենքի բնակիչ 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի փողոցի 32 շենքի բնակիչ 24-ամյա Գուրգեն Մելքոնյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ֆուչիկի 6-րդ շենքի բնակիչ 23-ամյա Դավիթ Պողոյանը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր վիրավորները ստացել են կոտրվածքներ, իսկ Գ. Մելքոնյանը որպես դերասան աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում:

Ոստիկանությունը փորձում է պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը, ով ըստ նախնական տեղեկությունների, վթարից հետո դիմել է փախուստի։ Վարորդին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները:

Տեսանյութեր

Լրահոս