Բաժիններ՝

Չինաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 5 անգամ

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1 միլիարդ 134.7 միլիոն դոլար։ Դա 111.5 միլիոնով կամ 10.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրում։

Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 232.7 միլիոն դոլար, ստացվել՝ 1 միլիարդ 367.4 միլիոն դոլար։

Փոխանցումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է։ Այս տարվա առաջին 10 ամիսներին այս երկրից Հայաստան փոխանցվել է 1.172 միլիարդ դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 131 միլիոն դոլար։ Զուտ ներհոսքը Ռուսաստանից Հայաստան կազմել է 1 միլիարդ 41.3 միլիոն դոլար։

Ինչպես երևում է աղյուսակից, փոխանցումների հաշվեկշիը բացասական է 3 երկրների հետ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան և Թուրքիա։ Սրանք այն երկրներն են, որտեղից մեծ քանակությամբ ապրանքներ են ներմուծվում ֆիզիկական անձանց՝ անհատ ձեռնարկատերերի կողմից։

Կարդացեք նաև

Ընդ որում, բավական ուշագրավ է Չինաստանից Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների շեշտակի աճը։ Այսպես, եթե նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին այս երկրից ֆիզիկական անձինք Հայաստան էին փոխանցել 529 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվն աճել է ավելի քան 5 անգամ՝ հասնելով 2.7 միլիոն դոլարի։ Չնայած դրան, Չինաստան-Հայաստան մասնավոր փոխանցումների հաշվեկշիռը շարունակում է մնալ բացասական՝ 6.1 միլիոն դոլարի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս