
«Բժիշկ Արմանը КТ-ի նկարը տեսավ, բռնեց գլուխը, կքանստեց ու սկսեց լաց լինելը». «Հարսնաքարի» գործով տուժող

«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այսօր տուժող Արկադի Աղաջանյանին հարցեր ուղղեց նրա ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
«Իրավիճակի լարվածությունից ելնելով՝ ներկայանում էի որպես երկրապահ, որպեսզի հանդարտեցնեմ վիճակը, չնայած ես երկրապահ չեմ»,- ասաց տուժող Արկադի Աղաջանյանը՝ հավելելով, թե իրեն չեն հայհոյել, և ինքը չի հասցրել նաև լսել՝ իր ընկերներին հայհոյե՞լ են, թե՞ ոչ:
Տուժողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը խնդրեց նրան նկարագրել իրավիճակը, երբ իրենք հասել են հոսպիտալ.
«Հասել ենք Մուրացանի հոսպիտալ, էդ արանքում զանգեր ա եղել իմ բժիշկ ընկերներին, ռեանիմացիայի բաժնի վարիչին և այլն, և այլն, որ Վահեն ծանր ա, շուտ իջե´ք հոսպիտալ: Հասել ենք հոսպիտալ, ռեանիմացիա բարձրացնելուց երրորդ հարկում լիֆտի դռները բացվեց, շնչառական կանգ տվեց Վահեի մոտ: Արագ ապարատները միացրեցին, ընդեղից իջացրեցին КТ (компютерная томография): КТ-ի պատասխանը տենալուց հետո՝ բժիշկներից մեկը՝ Արմանը, Վահեին վիրահատող բժիշկն էր, Արմանը КТ-ի նկարը տեսավ, բռնեց գլուխը, կքանստեց ու սկսեց լաց լինելը: Հասկացա, որ ամեն ինչ շատ վատ ա»: