Բաժիններ՝

«Գել է, աղվես է, ես չեմ հիշում». Ջհանգիրյանը` «Մատաղիսի» գործի մասին

«Պարտադիր, ոչ միայն մեղավորություն ունի, այլ ամբողջ ապօրինության հեղինակն ու համահեղինակներից մեկը հենց  ինքն է` Գագիկ Ջհանգիրյանը: Նա գլխավորել է այդ բոլոր ապօրինությունները և, կարծում եմ, որ այսօր էլ նա իր մասնակցությունն ունի այդ գործում»,- ԳԱԼԱի լրագրողի հետ զրույցում՝ անդրադառնալով «Մատաղիսի» գործին, ասել է սույն գործով նախկին փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Նա կրում է այդ ամբողջ պատասխանատվությունը»,- կրկնել է ԱԺ պատգամավորը:

Կրո՞ւմ է արդյոք պատասխանատվություն Գագիկ Ջհանգիրյանը և արդյո՞ք հավաստի են տեղեկություններն այն մասին, որ ինքը թաքցնում է իրական հանցագործին, ավելին, որ «Գել» մականունով Իվան Գրիգորյանից վերջինս, զինդատախազ աշխատած տարիներին ստացել է նամակ, որտեղ «Գելը» խնդրել է Ջհանգիրյանին իր նկատմամբ մեղմ պատիժ սահմանել:

ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալ Գագիկ Ջհանգիրյանից:

Կարդացեք նաև

«Էդպիսի բան գոյություն  չունի, ինձ այդ գործով միջնորդել է այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ոմն կապիտանի համար, և այդ  կապիտանը, հետո պարզվել է, որ, ըստ էության, մասնակցություն չի ունեցել «Մատաղիսի» այդ  սպանութանը: Նա տուժածներից մեկին հարվածել է կանոնադրային կարգը խախտելու համար»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը:

Հարցին, թե ճանաչո՞ւմ է արդյոք «գել» մականունով այդ անձին, նախկին զինդատախազը պատասխանել է. «Գել է, աղվես է, ինչ է, ես չեմ հիշում բնականաբար, բայց կարող եմ ասել, որ եղել է կապիտան: Գագիկ Ջհանգիրյանը մեղավորություն չունի, թող հանցագործները գտնվեն և պատժվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս