Ծառուկյանը հեղափոխություն իրականացնելու համար նպատակահարմար ֆիգուր չէ

«ԲՀԿ-ի մաքսիմում ծրագիրը դաշտում համար մեկ քաղաքական ուժ դառնալն է»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից բազմիցս հնչեցրած այն տեսակետին, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում մրցակից չկա, և պայքարն ընթանալու է միայն երկրորդ տեղի համար, Հմայակ Հովհաննիսյանն ասաց.

«Եթե նախագահական ընտրությունների նախօրյակին ասում են՝ մեր թեկնածուին այլընտրանք չկա, որքան էլ ուժեղ լինի այդ քաղաքական ուժը, թեկնածուն, տվյալ դեպքում գործող նախագահը, դա, իհարկե, լավ մարտավարության վկայությունը չէ, որովհետև ընտրության իմաստը սկզբից մինչև վերջ ինտրիգի պահպանումն է: Սա, ըստ էության, նշանակում է արժեզրկել ընտրությունները, կանխորոշել դրանց արդյունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեզանում ընտրությունները ռեսուրսների և ոչ գաղափարների միջև են ընթանում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հնարավոր առաջադրմանը, Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը՝ որպես լրջագույն ռեսուրսների տիրապետող անձնավորություն, լուրջ սպառնալիք է իշխանությունների համար:

Կարդացեք նաև

«Եթե ստեղծվի ընդդիմության միասնական ձևաչափ, այդ դեպքում տեղի կունենա դերերի բաժանում, ինչը հանարավորւթյուն կտա փողոցը վերցնել վերահսկողության տակ ՀԱԿ-ի կողմից: Փողոցին տիրապետելու ՀԱԿ-ի ունակությունները կբազմապատկվեն ԲՀԿ-ի նյութական ռեսուրսների հետ մեկտեղ, որը կստեղծի բողոքական իրավիճակ: Բայց պետք է հաշվի առնել, որ Ծառուկյանն իր էությամբ, խառնվածքով կոմպրոմիսային ֆիգուր է և հեղափոխություն իրականացնելու համար նպատակահարմար չէ՝ ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս