«Մեծն» Գալուստ Սահակյանի հորդորները պատգամավորներին

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ ասաց.  «ՀՀԿ խմբակցության անունից ձայն է խնդրում մեծ Գալուստ Սահակյանը»:

Այս արտահայտությունը դահլիճում գտնվող պատգամավորների մոտ ծիծաղ առաջացրեց, ինչից հետո ամբիոնին մոտեցավ «մեծն Գալուստ Սահակյանը»:

Անդրադառնալով բյուջեի նախագծին, նա ասաց.

«Սովորաբար նորից պիտի նույն խոսքն ասեմ, որ բյուջեի քննարկումները բավական ակտիվ էին, առավել ևս՝ քննարկումներ ունեինք, և դա պատգամավորական ինստիտուտին հատուկ է: Տեսագրումն ու խոսափողը երբեմն դիմակավորում են բոլորս, մասնավորապես՝ մարդիկ խոսում-խոսում են՝ միջանցքում մի ուրիշ բան, էստեղ՝ մի ուրիշ»:

Կարդացեք նաև

Գ. Սահակյանի խոսքով՝ եթե կառավարությունից նեղանալու առիթ լինի՝ ամենաշատը պիտի իրենք նեղանան, որովհետև իրենց առաջարկությունները մեծամասամբ չեն ընդունվել:  «Բայց մեզ մխիթարում ենք նրանով, որ պատասխաններն այնպիսին են, որ ծրագրված են որոշակի ժամկետներում, որոնք լուծում կստանան»,- նշեց Գ. Սահակյանը:

Նաև հավելեց. «Ստացվում է այնպես, որ մի թիմ կա, որ ասում է՝ չնաշխարհիկ բյուջե է, իսկ մյուս թիմն ասում է՝ վատ բյուջե է: Մենք կուզենայինք, որ ձեր բոլոր ցանկությունները ձևավորված լինեին բյուջեում, բայց՝ չկան»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հորդորելով ընդդիմադիր պատգամավորներին բյուջեն որակել ոչ թե վատ, այլ ոչ բավարար:

«Որևէ մեկը չի ասում, թե բյուջեն շատ լավ: Բյուջեն էն է, ինչ որ կա, այլ բան է, որ, ասենք, բաշխումը լավ չեն կատարել»,- հավելեց Գ. Սահակյանը՝ կոչ անելով իր գործընկերներին կողմ քվերակել բյուջեի նախագծին:

Տեսանյութեր

Լրահոս