«Հանրապետությունը» չի մեկնաբանում
«Այս ամենը տեղավորվում է «Հանրապետություն» կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարության հիմքերում և «Հանրապետություն» կուսակցությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններ տալ ՀԱԿ-ի այս գործունեությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը` խոսելով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը մինչև նախագահական ընտրություններ հետաձգելու վերաբերյալ ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև կայացած համաձայնության մասին:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում «Հանրապետություն» կուսակցությունն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ հնչեցնի՝ որոշակիորեն բացելով նաև «փակագծերը», Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Փակագծերը բացված են մեր հայտարարության մեջ, և հնարավոր է, որ լրացուցիչ որոշակի ակնկարկներ կամ ինֆորմացիա հնչի մեր համագումարում»:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: