
Մարուքյանի դիտողությունը՝ նախարարին

Քիչ առաջ ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիտողություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին: Մարուքյանի դիտարկմամբ՝ Վաչե Գաբրիելյանը խախտել է ԱԺ կանոնակարգի 84-րդ հոդվածը:
Ըստ այդ հոդվածի՝ նախարարը կամ վարչապետը քննարկման սկզբում պետք է ներկայացներ նախագծի մասին առաջարկությունները:
Սրան ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, թե ինքը որևէ խախտում չի արել, որ պատգամավորը պետք է ուշադիր հետևեր իր ելույթին: Այնուհետև պատգամավորը հակադարձեց՝ մեջբերելով նշյալ օրենքը, ըստ որի՝ ելույթ ունեցողը պարտավոր է մեկ ժամ տևողությամբ ներկայացնել պետբյուջեի վերջնական նախագիծը և դրան ուղղված բոլոր առաջարկությունները:
Հիշեցնենք, որ ԱԺ խմբակցություններն առաջարկություններ էին ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ պետբյուջեի նախագծի վերաբերյալ, որոնցից, ըստ Վաչե Գաբրիելյանի՝ ընդունվել է միայն 16 տոկոսը: