
«Տեսակետ՝ հիմար վիճակում հայտնված Առաջին նախագահի մասին». ՀԱԿ անդամ

ՀԱԿ անդամ, «ՄԻ-96» Կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որը վերնագրել է այսպես. «Տեսակետ՝ հիմար վիճակում հայտնված Առաջին նախագահի մասին»:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Չենք հասցնում մեկը մարսել, իսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը մեկը մյուսի ետևից դիրքեր է զիջում՝ հանուն ԲՀԿ-ի «մաքրման», ինչը երեկ, ջերմ աջակցության արժանացավ նաև պառլամենատական մեծամասնության կողմից:
Սակայն, այս գործում, մեզ զարմացնողը ՀՀԿ-ԲՀԿ-ական «ավազակաիշխանության» հետ Առաջին նախագահի համագործակցությունը չէ, այլ այն, որ նա երեկ ժամանակավրեպ հայտարարեց իր մարտավարության, այն է՝ Ս.Սարգսյանի առաջիկա «հաղթանակի» մասին:
Պարզաբանենք. ընդունենք, ՀՀ նախագահի ընտրությունում հաղթել է Առաջին նախագահը, նախ, այդ պառլամենատական մեծամասնության հետքը չի մնա և, երկրորդ, էլ ի~նչ ԱԺ հանձնաժողով…
Այսինքն, Առաջին նախագահն, ինքն անգամ չի հավատում իր հաղթանակին և, արդեն իսկ, ընդունել է «հաղթողին», սակայն շարունակում է խաղալ, այն էլ՝ «Մարտի 1»-ով, ո՞ւմ հաշվին:
Հիմար վիճակ, որից դուրս գալն, այս անգամ, հեշտ չի լինի…ամո՛թ»: