Բաժիններ՝

Հոգեբուժարանից` ընտրատեղամաս. մամուլ

«Ըստ ամենայնի, ՀՀԿ-ի թեկնածուի կողմնակիցները հոգացել էին, որպեսզի Ավանի հոգեբուժարանի հիվանդները ևս կատարեն իրենց քաղաքացիական պարտքը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

Ավանի թիվ 1 ընտրատարածքի 1/01 ընտ­րատեղամասում «ժողովուրդի» թղթակիցն ականատես եղավ, որ ընտրատեղամաս մտնելուն պես մի ընտրող բարձրաձայն հայտարարեց, թե ինքը հանրապետության նախագահն է ու հերթ չպետք է կանգնի: Իսկ նրա կողքին կանգնած իր նման մեկն էլ շարունակեց, թե ինքն էլ ՀՀ կառավարության անդամ է ու նույնպես հերթ չի կանգնելու: Սկսվեց թեթև վիճաբանություն, որն էլ հանձնաժողովի անդամների օգնությամբ հարթվեց:

Այս երկուսից հետո երրորդ հոգեկան հիվանդը մտավ ընտրատեղամաս՝ բարձրաձայն կանչելով «1, 2, 3, օբյեկտը պայթեցնում ենք»: Ավելի ուշ հանձնաժողովի անդամ Մերի Թադևոսյանը բացատրեց, որ իրենք չեն կարող արգելել հոգեկան հիվանդների մուտքը. «Բոլորս լավ գիտենք, որ Ավանում հոգեբուժարան կա: Միգուցե այն­տեղի՞ց են բերում: Ակնհայտ երևում է, որ հատուկ մարդկանց ուղեկցությամբ են եկել քվեարկելու»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս