«ՀՀԿ-ական թեկնածուն ավելի շատ նշանակված էր»

Թիվ 1 և 35 ընտրատարածքներում երեկ տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններն «ընտրություն» կոչելը մեղք է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Վերջինս մտահահոգված է ու էական է համարում հատկապես երեկվա ընտրություններին մասնակից քաղաքացիների թիվը: «Մասնակիցների թիվը շատ խոսուն է: Եթե ընդունենք, որ խորհրդարանական ըտրություններին մասնակացած բնակիչների թիվը ավելի պակաս էր, քան անցյալ նախագահական ընտրությունների մասնակիցների թիվը, այնուամենայնիվ, անգամ այս պարագայում, լրացուցիչ ընտրություններին մասնակցածների թիվը շատ ցածր էր, 40 տոկոսն էլ չմասնակցեց:

Իսկ աա ցույց է տալիս, որ Հայաստանում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների քանակը տատանվում է առավելագույնը 60-65 տոկոսի շրջանում: Հատկապես նախագահական ընտրությունների ընթացքում, այս ցուցանիշը կարող է օգտակար լինել՝ որոշելու համար իրական մասնակցության քանակը»,- մասնավորեցրեց նա:

Արման Մելիքյանն ընդգծեց, որ երեկ տեղի ունեցածն իր կողմից որպես ընտրություններ չի ընկալվում ու հետևաբար չի ընկալվում որպես ՀՀԿ-ի հաղթանակ: Մելիքյանը համոզված է, որ խորհրդարանական մեծամասնության թեկնածուն «ավելի շատ նշանակված էր, քան հաղթանակած»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտություններին իր հնարավոր մասնակցությանը, Արման Մելիքյանը նշեց, որ առայժմ չի բացառում, որ կառաջադրվի: Նա միաժամանակ նշեց, որ այս առնչությամբ վերջնական որոշում առայժմ ինքը չունի:

 

Տեսանյութեր

Լրահոս