Բաժիններ՝

Հայտնի է Կոնգոյում զոհված հայ օդաչուների ինքնությունը

Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակյանից 500 մ հեռավորության վրա նոյեմբերի 30-ին` ժամը 19:00-ի մոտակայքում, վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը: Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են:

Այս մասին տեղեկությունը Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով փոխանցել է Կոնգոյի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից: ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ զոհվել են

Վարազդատ Բալասանյանը` օդանավի հրամանատար` ծնված 1949 թ. հոկտեմբերի 10-ին,
Արա Թովմասյանը, 
Թադևոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Էդգար Ավետյանը` օպերատոր` ծնված 1989 թ. հոկտեմբերի 27-ին:

Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշախնությունները քննություն են սկսել:

Կարդացեք նաև

ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Ինքնաթիռը նախնական վարկածով վթարվել է ուժեղ կայծակի պատճառով. օդանավի թեւն ընկել է և այն բախվել է բնակելի տներին: Նախնական տեղեկություններով` զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Աղետից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է: Վթարի վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները և ոստիկանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս