Ռոբերտ Քոչարյանի կատակը
«Ես կարծում եմ` ոչ միայն ինձ համար էին այդ բացահայտումները հուզիչ, մանավանդ այն նույն համակարգի հիմնադիր հայրերից մեկի կողմից»,- մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալացման գործընթացին, 168.am-ի հետ զրույցում ասաց նախորդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Ես հասկանում եմ այն սուր միտքը, նաև գիտեմ այն հումորը, որին տիրապետում է երկրորդ նախագահը: Կարծում եմ, որ այդտեղ կա ավելի շատ հումոր, քան բացահայտումներ քաղաքական դաշտի համար»,- նշեց Լ. Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ վերջինս նաև ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանն էր և այդ պաշտոնում նշանակվել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Լարիսա Ալավերդյանի հետ ամբողջական հարցազրույցը 168.am-ում կարող եք կարդալ վաղը: