Հայաստանի տղամարդկանց հավաքականի հերթական հաջողությունը` Ստամբուլում. Ֆիլիպիններ – Հյաստան 1.5։2.5
Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հերթական հաղթանակը տոնեց Հայաստանի տղամարդկանց հավաքականը։ 4-րդ տուրում հայ շախմատիստները 2.5։1.5 հաշվով առավելության հասան Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ, որը 3-րդ տուրից հետո զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ Վերջին կես միավորը մեր հավաքականին բերեց Վլադիմիր Հակոբյանը, ով պարտիայի 45-րդ քայլում խաղաղություն կնքեց Մարկ Պարագուայի հետ։
Մեր հավաքականում ավելի վաղ հաղթանակ էր տոնել Գաբրիել Սարգսյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Լևոն Արոնյանը ոչ-ոքի էին խաղացել իրենց մրցակիցների հետ։
Ֆիլիպիններ | վարկ. | 1.5։2.5 | Հայաստան | վարկ. |
Ուեսլի Սո | 2652 | 0.5:0.5 | Լևոն Արոնյան | 2816 |
Սերգեյ Մովսեսյան | 2698 | 0.5:0.5 | Օլիվեր Բարբոսա | 2554 |
Մարկ Պարագուա | 2508 | 0.5:0.5 | Վլադիմիր Հակոբյան | 2687 |
Գաբրիել Սարգսյան | 2693 | 1:0 | Օլիվեր Դիմաքիլինգ | 2428 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը