Բաժիններ՝

Դաղստանցի գրոհայինների դեմ պայքարելիս զոհվել է Վրաստանի սամբոյի հավաքականի մարզիչը

Վրաստանի սամբոյի հավաքականի մարզիչ Արչիլ Չոխելին եղել է հատուկջոկատայինների թվում, ովքեր չորեքշաբթի օրը մահացել են Դաղստանցի գրոհայիններին չեզոքացնելու ժամանակ:

41-ամյա մայոր Չոխելին սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն էր ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր: Նա ծառայում էր հատուկ ջոկատում ու համատեղության կարգով մարզում էր սամբոիստներին, իսկ վերջերս էլ դարձել էր Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

Ինչպես հայտնում է «Georgia Online»-ը, գործողության ընթացքում զոհվել են երկու հատուկջոկատայիններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարարության բժիշկը: Գրոհայինները տվել են նվազագույնը 11 զոհ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031