Բաժիններ՝

Big Comeback. Ռեալը նվաճում է Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում այսօր կայացավ Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղը, պատասխան Կլասիկոն: «Ռեալին» միայն հաղթանակը կարող էր առաջին տիտղոսը բերել մրցաշրջանում: «Բարսելոնան» էլ պետք է պարզապես չպարտվեր:

Առաջին իսկ րոպեներից «Ռեալը» մեծ ճնշում գործադրեց ու արդեն 11-րդ րոպեին Իգուաինը բացեց խաղի հաշիվը: 8 րոպե անց Կրիշտիանո Ռոնալդուն հիանալի հնարքով շրջանցեց Խերարդ Պիկեին ու հաշիվը դարձրեց 2-0: Դրանից հետո Ռոնալդուն կարողացավ նաև մրցակցի պաշտպանին կարմիր քարտի հասցնել: Ադրիանոն կարմիր քարտի գնով կանգնեցրեց պորտուգալացուն, ով մեն մենակ էր դուրս գալիս Վալդեսի դեմ: Միայն խաղակեսի վերջում Լեո Մեսսին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 2-1:

Երկրորդ կեսն անցավ շատ լարված ու հետաքրքիր պայքարում, բայց նոր գոլեր չգրանցվեցին: «Ռեալը», ցուցադրելով պարզապես ֆանտաստիկ խաղ առաջին կեսում ու հանգստացնելով խաղը երկրորդում, կարողացավ նվաճել Իսպանիայի սուպերգավաթը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս