Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի ատաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ռուսական հեղինակավոր Championat.com մարզական կայքը հարցում է անցկացրել ֆուտբոլային հայտնի մասնագետների և այլ ԶԼՄ-ների լրագրողների միջև: Սա նոր նախաձեռնություն է, որի նպատակն ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելն է:
Յուրաքանչյուր տուրից հետո 5 մասնագետ ու 5 լրագրող իրենց ձայնը տալիս են լավագույն 3 ֆուտբոլիստների օգտին: Արդյունքում որոշվում է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջում ֆուտբոլիստների վաստակած միավորները գումարվում են և հաղթողը ստանում է Championat.com-ի հատուկ մրցանակը:
Այսպիսով, օգոստոս ամսվա ընթացքում ամենաշատ միավորը վաստակել է մեր հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը, ով վաստակել է 18 միավոր և 3 միավորով առաջ է անցել Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովից, իսկ լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է «Ռուբինի» ֆուտբոլիստ Ռոման Երյոմենկոն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը