Լևոն Արոնյանը սկսում է պայքարը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
SportArmenia-ն երեկ տեղեկացրել էր, որ Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցելու է Բանգլադեշի հետ, իսկ կանայք կփորձեն առավելության հասնել շվեյցարուհիների նկատմամբ։ Քիչ առաջ հրապարակվել են թիմերի հայտացուցակները, և հայտնի են դարձել թիմերի կազմերն ըստ խաղատախտակների։ Այսօր տղամարդկանց հավաքականը կգլխավորի Լևոն Արոնյանը, ով երեկ բաց էր թողել առաջին տուրը։ Կանանց առաջին տախտակի վրա կխաղա Էլինա Դանիելյանը։
Երեկվա պարտություններից հետո հայտացուցակներից բացակայում են Սերգեյ Մովսեսյանի և Լիլիթ Գալոյանի անունները։
Հայաստան
|
– | Բանգլադեշ | ||
Լևոն Արոնյան | 2816 | – | Զիաուր Ռահման | 2516 |
Վլադիմիր Հակոբյան | 2687 | – | Ալ-Ռաքիբ Աբդուլլահ | 2514 |
Գաբրիել Սարգսյան | 2693 | – | Էնամուլ Հուսեյն | 2480 |
Տիգրան Պետրոսյան | 2661 | – | Նիյազ Մուրշեդ | 2462 |
Հայաստան | – | Շվեյցարիա | ||
Էլինա Դանիելյան | 2476 | – | Բարբարա Հունդ | 2211 |
Լիլիթ Մկրտչյան | 2454 | – | Մոնիկա Սեպս | 2227 |
Աննա Կուրսովա | 2338 | – | Կամիլ դե Սերու | 2101 |
Աննա Հայրապետյան | 2203 | – | Լաուրա Սթոերի | 2057 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը