
ФНК-ի վարկածով Մարկոսը տուրի լավագույն ֆուտբոլիստն է

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում տեղ գտած Հայաստանի ազգային հավաքականի ու Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ըստ ФНК-ի, տուրի լավագույն ֆուտբոլիստն է : Football.kulichki.net պորտալը նույնպես համարում է, որ Մարկոսը լավագույնն է:
«Մարկոս Պիզելլին, երևի, ամբողջ տուրի լավագույն ֆուտբոլիստն է: Հայաստանցի լեգեոները «Վոլգային» պարզապես մասնատեց՝ ստեղծելով անթիվ գոլային պահեր: Նիժնի Նովգորոդի թիմի դարպասը խփած 2 գոլերը միայն մի փոքր մասն էին այն հիասքանչ խաղի, որ նա կերտեց Իբրահիմա Բալդեի հետ միասին՝ ցուցադրելով իր բազում շնորհները»,- գրել է կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը