
Էլ Կլասիկոյում բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս Բարսելոնային

Եկող գիշեր Երևանի ժամանակով 1:30-ին կմեկնարկի հերթական Էլ Կլասիկոն: Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կընդունի «Բարսելոնային»:
Այս խաղում բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս կատալոնացիներին` նրանց հաղթանակը գնահատելով 2.35-2.5 գործակցով: «Արքայական» ակումբի հաղթանակի համար սահմանվել են 2.55-2.7 գործակիցները, իսկ ոչ-ոքին գնահատվում է 3.5-3.8 գործակցով:
Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 3:2 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը