Բաժիններ՝

Խավի Մարտինեսը բուժզննում է անցել Մյունխենում (Լուսանկար)

Անցած գիշեր «Ատլետիկի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը հաջողությամբ բուժզննում է անցել Մյուխենում, որպեսզի տեղափոխվի «Բավարիա»:

Գիշերը ժամը 4:30-ի սահմաններում Մարտինեսը դուրս է եկել Մյունխենի կլինիկաներից մեկից, որտեղ աշխատում է «Բավարիայի» բուժանձնակազմի ղեկավար Հանս Վիլհելմ Մյուլլեր Վոլֆարտը, իսկ լրագրողների գլխավոր հարցին Մարտինեսը պատասխանել է՝ «Todo bien» («Ամեն ինչ լավ է»), հայտնում է Bild-ը:

Այսօր իսպանացին կվերադառնա Բիլբաո, որպեսզի լուծի «Ատլետիկի» հետ պայմանագրի խզման հարցերը, իսկ գերմանական ակումբը միևնույն ժամանակ բասկերի բանկային հաշիվներին կփոխանցի 40 մլն եվրո գումար: Այսպիսով, Մարտինեսը կդառնա Բունդեսլիգայի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ նշվում էր, որ նրա հետ կնքվելու է հնգամյա պայմանագիր, իսկ տարեկան Մարտինեսը վաստակելու է 2 մլն եվրո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս