Բաժիններ՝

Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով է մեկնարկում Oլիմպիադայում. Ստամբուլ 2012

Քիչ առաջ Ստամբուլում ընթացող շախմատային օլիմպիադայում հաղթանակ տոնեց նաև Հայաստանի կանանաց հավաքականը։ Առաջին տուրում մեր շախմատիստուհիները 3։1 հաշվով պարտության մարտնեցին Հորդանանին։ Իրենց պարտիաներում հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը։ Անսպասելի պարտություն է կրել մեր առաջատարներից մեկը՝ Լիլիթ Գալոյանը։ Նա սպիտակներով 36-րդ քայլին ստիպված է եղել ընդունել մրցակցի առավելությունը։ Հայաստանի հիմնական մրցակից թիմերը նույնպես հեշտ հաղթանակներ են տոնել առաջին տուրում։

Մեր կանանց հավաքականի մյուս մրցակիցը պարզ կդառնա տուրի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականը միևնույն 3։1 հաշվով առավելության է հասել Բոլիվիայի նկատմամբ։

Հորդանան Հայաստան 1։3
Ռազան Ալ-Շաեբի 1687 Լիլիթ Մկրտչյան 2454 0։1
Լուղայն Դահդալ 1923 Լիլիթ Գալոյան 2349 1։0
Նատալի Ֆուադ 1997 Մարիա Կուրսովա 2338 0։1
Բուշրա Ալ-Շաեբի 1927 Աննա Հայրապետյան 2203 0։1

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս