Բաժիններ՝

Սերգեյ Մովսեսյանն անսպասելի պարտություն է կրում. Հայաստան – Բոլիվիա 3։1

Ստամբուլում ընթացող 40-րդ շախմատային օլիմպիադայում առաջին տուրի մրցելույթն ավարտեց Հայաստանի հավաքականը։ Այս տուրում թիմի մարզիչները հանգիստ էին տվել առաջատար Լևոն Արոնյանին, ով նախապատրաստվում է ավելի լուրջ մրցակիցների հետ պայքարին։

Բոլիվիայի հետ պայքարում առաջին տախտակի վրա անսպասելի պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը։ Մի քանի կոպիտ սխալներից հետո նա ստիպված էր ընդունել պարտությունը։ Մյուս երեք պարտիաներում չհանդիպելով լուրջ դիմադրության՝ մեկը մյուսի հետևից հաղթանակներ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը։

Հաջորդ փուլում մեր թիմի մրցակիցները հայտնի կդառնան առաջին տուրի ավարտից հետո։

Մեր հիմանական մրցակիցներից իրենց պարտիաներն ավարտել են ուկրաինացիները, ովքեր առավելության են հասել Իրաքի նկատմամբ (4։0), Ադրբեջանը՝ Լյուքսեմբուրգի (4։0), ԱՄՆ-ը՝ Հորդանանի (4։0)։

 

Օսվալդո Զամբրանա 2471 – Սերգեյ Մովսեսյան 2698 1։0
Խոսե Դանիեկ Գեմի 2345 – Վլադիմիր Հակոբյան 2687 0։1
Ջոնի Կուետո 2282 – Գաբրիել Սարգսյան 2693 0։1
Բորիս Ֆերուֆինո 2171 – Տիգրան Պետրոսյան 2661 0։1

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031