Գաբրիել Սարգսյանը երկրորդ միավորն է բերում Հայաստանի հավաքականին. Ստամբուլ 2012
Ստամբուլում ընթացող Շախմատի օլիմպիադայի 1-ին տուրում Բոլիվիայի հետ մրցավեճում Հայաստանի հավաքականի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը 3-րդ տախտակի վրա 32-րդ քայլում հաղթանակ տոնեց Ջոնի Կուետոյի (2282) նկատմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղթանակ էր տարել Տիգրան Պետրոսյանը։
Մյուս երկու պարտիաներում սպիտակներով հադնես եկող Վլադիմիր Հակոբյանը մեծ առավելություն ունի Խոսե Դանիեկ Գեմիի նկատմամբ, իսկ Օսվալդո Զամբրանա – Սերգեյ Մովսեսյան պարտիայում մեր շախմատիստը կոպիտ սխալից հետո օգտվեց մրցակցի թուլությունից և շտկեց իրավիճակը։
Հետևե՛ք մեր շախմատիստների ելույթներին այստեղ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը