
Տիգրան Պետրոսյանն առաջին հաղթանակն է տանում Օլիմպիադայում. Ստամբուլ 2012

Ինչպես մենք տեղեկացրել էինք, Ստամբուլում այսօր կայանում է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը։ Մեր հավաքականն մրցում է Բոլիվիայի հետ։ Քիչ առաջ ավարտվել է 4 պարտիաներից առաջինը։ Տիգրան Պետրոսյանը 4-րդ տախտակի վրա սպիտակներով պարտության է մատնել Բորիս Ֆերուֆինյոյին։ Խաղն ավարտվել է 29-րդ քայլին։
Այս պահին մյուս երեք տախտակների վրա Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանն առավելություն ունեն մրցակիցների նկատմամբ, իսկ Օսվալդո Զամբրանյա – Սերգեյ Մովսիսյան պարտիայում մեր մարզիկը 27-րդ քայլում թույլ տվեց կոպիտ սխալ և զգալի թուլացրեց դիրքերը։
Հետևե՛ք մեր շախմատիստների ելույթներին այստեղ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը