
Ադրբեջանն ու Ռուսաստանը խորամանկում են. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

Ստամբուլում մեկնարկած շախմատի համաշխարհային օլիմպիդայի մասնակից թիմերը ներկայացրել են շախմատիստների դասավորությունն ըստ խաղատախտակների:
Թերևս, ամենամեծ անակնկալը Ադրբեջանի հավաքականի դասավորությունն է. Շահրիյար Մամեդյարովը (2729) հանդես կգա 3-րդ խաղատախտակի վրա, իսկ 2-րդի վրա կխաղա Էլթաջ Սաֆարլին (2620), ով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ավելի քան 100 միավորով զիջում է Մամեդյարովին: Այս քայլով ադրբեջանցիները փորձելու են հնարավորինս շատ միավորներ վաստակել 3-րդ խաղատախտակի վրա և արագ ոչ-ոքիներ կորզել 2-րդի վրա:
Նման քայլի է գնացել նաև Ռուսաստանի հավաքականը. վարկանիշով 2-րդ գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը (2785) կխաղա 3-րդ խաղատախտակի վրա, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը (2763)` 2-րդի: Այդուհանդերձ, Գրիշչուկի և Կարյակինի միջև թե՛ խաղամակարդակի, թե՛ վարկանիշի տարբերությունը չնչին է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը