Բաժիններ՝

Արսենալը պատրաստ է Ուոլքոթին տարեկան 4.5 մլն եվրո վճարել

«Արսենալը» շարունակում է բանակցությունները կիսապաշտպան Թեո Ուոլքոթի հետ պայմանագրի երկարաձգման հարցով։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Ուոլքոթի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014թ., սակայն «Արսենալը» ցանկանում է երկարաձգել այն Ռոբին վան Պերսիի շուրջ ստեղծված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար։ «Զինագործները» պատրաստ են Անգլիայի հավաքականի վինգերին առաջարկել տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2017թ.։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Ուոլքոթը մասնակցել է Պրեմիեր լիգայի 35 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս