Ի տարբերություն ամերիկացիների, ես ու Շտիգլիցը մարդ ենք մնացել. Աբրահամ
WBO տարբերակով երկրորդ միջին քաշային կարգում նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, մենամարտից հետո նշել է, որ թե՛ ինքը, թե՛ գերմանացի Շտիգլիցը պայքարեցին մինչև վերջին պահը:
«Շատ հպարտ եմ ու ուրախ գոտին նվաճելու կապակցությամբ: Դա իմ երազանքն էր: Վերջին երկու տարիներին ես շատ անհաջողություններ ունեցա, բայց փորձ ձեռք բերեցի: Հաղթեցի շատ հզոր մրցակցի: Ավելին, հաղթեցի միավորներով, չնայած շատերը կարծում էին, որ կարող եմ հաղթել միայն նոքաուտով: Երկուսս էլ մինչև վերջ պայքարեցինք:
Նա չէր ուզում կորցնել իր տիտղոսը, իսկ ես, անկասկած, տենչում էի դրան տիրանալուն: Մրցամարտը շատ ծանր ստացվեց: Երկուսս էլ աշխատեցինք մեր ամբողջ հնարավարություններով: Բայց, ի տարբերություն ամերիկացիների, որ սիրում են իրար ամեն տեսակ անպարկեշտ բաներ ասել, մենք մարդ ենք մնացել»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ Աբրահամը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Աբրահամի հաղթական մրցամարտը՝ ֆոտոշարքով՝ այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը