
Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է լինել Միկել Կեսլերը

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փրոմոութեր Քրիս Մեյերը հայտարարել է, որ Արթուրի հաջորդ մրցակիցը կարող է լինել Միկել Կեսլերը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Արթուրը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ և 2-րդ միջին քաշային կարգում նվաճեց WBO տարբերակով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Կեսլեր – Աբրահամ մենամարտը իսկապես կարող է կայանալ, եթե Կեսլերը դեմ չլինի»,- Մեյերի խոսքերն է մեջբերում Boxingscene-ը:
Կեսլերը 2004-2007 թվականների WBA տարբերակով աշխարհի չեմպիոնն է: 2006-2007 թվականներին նա առաջինն է եղել նաև WBC տարբերակով: Դանիացին իր կարիերայի ընթացքում 46 մարտ է անցկացրել, 44 հաղթանակ տարել (33 նոկաուտ) և 2 պարտություն կրել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը