
Շահինը հաջողությամբ բուժզննում անցավ Լիվերպուլում և ստացավ 4-րդ համարի մարզաշապիկը

Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Նուրի Շահինի՝ Մադրիդի «Ռեալից» «Լիվերպուլ» տեղափոխության գործընթացը։ Մեկ մրցաշրջան թուրք ֆուտբոլիստը կանցկացնի անգլիական ակումբի կազմում, որից հետո կրկին կվերադառնա Մադրիդ։
Երեկ Շահինն անցել է բուժզննում։ Անգլիական ակումբում ֆուտբոլիստը կխաղա 4-րդ համարի մարզաշապիկով։ Այս մասին հաղորդում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը