Արթուր Աբրահամը նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
2-րդ միջին քաշային կարգում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ (116:112, 116:112, 115:113) պարտության մատնեց Ռոբերտ Շտիգլիցին և նվաճեց WBO տարբերակով աշխարհի չեմպիոնական տիտղոսը:
Առաջին ռաունդն անցավ հավասար պայքարում: 2-րդում Շտիգլիցը որոշակի առավելություն ուներ, իսկ 3-րդ ռաունդում Աբրահամը շատ ավելի լավ տեսք ուներ: 4-րդում Աբրահամի առավելությունն արդեն ակնհայտ էր. նա մի քանի լավ հարված անցկացրեց:
5-րդ, 6-րդ և 7-րդ ռաունդները նույնպես անցան մեր հայրենակցի թելադրանքով, իսկ 8-րդ ռաունդի միջնամասում Արթուրը տպավորիչ հարվածաշար անցկացրեց, որից հետո Շտիգլիցը անհասկանալի կերպով կարողացավ ոտքի վրա մնալ: 9-րդ ռաունդում Շտիգլիցին հաջողվեց հավասար պայքար մղել Աբրահամի հետ:
10-ում Արթուրը կրկին անկասելի էր: Նախավերջին ռաունդում բռնցքամարտիկների մոտ արդեն հոգնածություն էր նկատվում և միայն վերջնամասում նրանք մի քանի հարված փոխանակեցին: 12-րդ ռաունդում Շտիգլիցը ջանք չխնայեց, սակայն ապարդյուն. Արթուրն այդպես էլ ոչ մի լուրջ հարված չընդունեց:
Արթուր Աբրահամը գերազանց մարտ անցկացրեց և գերազանց հաղթանակ տարավ: Կեցցե՛ս, Արթուր:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը