
Պատասխան Կլասիկոյի տոմսերը գրեթե սպառված են

Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղից հետո Մադրիդի «Ռեալի» շատ երկրպագուներ, առնաց ժամանակ կորցնելու, պատվիրել են պատասխան խաղի տոմսերը: Այս հարցում մեծ դեր է ունեցել Անխել դի Մարիայի գոլը, հայտնում է AS-ը:
«Ռեալի» ներկայացուցիչը հայտարարել է, որ սպասվում է երկրպագուներ հսկայական հոսք չնայած այն բանին, որ շատ իսպանացիներ հիմա երկրում չեն ու արձակուրդի մեջ են:
Գնորդների հիմնական մասը կազմում են զբոսաշրջիկները, ովքեր այս շրջանում բավականին շատ են Իսպանիայում:
Երեկվա դրությամբ վաճառքի մեջ է եղել ընդամենը 1000 տոմս: Հիշեցնենք, որ «Սանտիագո Բեռնաբեուն» տեղավորում է 85,454 հանդիսական:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը