Բաժիններ՝

Շնորհակալություն, Վալդես. Գուտի

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին վերջինիս թույլ տված մանկական սխալի համար: «Շնորհակալություն Վալդես»,- անմիջապես Անխել դի Մարիայի խփած գոլից հետո գրել է Գուտին Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ երեկ կայացած Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղի (3:2) 85-րդ րոպեին, երբ «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթում էր «Ռեալին», կատալոնացիների դարպասապահը մանկական սխալ թույլ տվեց և Անխել դի Մարիան կրճատեց հաշվի տարբերությունը:

Հանդիպումից հետո Գուտին շարունակել է. «Հրաշալի խաղ էր և լավ արդյունք «Մադրիդի» համար: Վալդեսը մեզ պայքարի մեջ մնալու հնարավորություն տվեց»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս