Բաժիններ՝

Մեսսին ևս 1 քայլով մոտեցավ Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդին

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ով երեկ կայացած սուպերգավաթի առաջին խաղում (3:2) գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը, կլասիկոների ռմբարկուների ցանկում բարձրացավ երկրորդ տեղ:

Հանդիպման 56-րդ րոպեին Մեսսին 11 մետրանոց նշակետից առաջ մղեց «Բարսելոնային»` իր 14-րդ գոլը հեղինակելով կլասիկոներում: Արգենտինացին այս ցուցանիշով հավասարվեց Սեսար Ռոդրիգեսին, որ կատալոնական ակումբի կազմում հանդես գալով 1939-1955 թվականներին, նույնպես դարձել է 14 գոլի հեղինակ:

Առաջին տեղում «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն է, ով «արքայական» ակումբի կազմում (1953-1964 թթ.) 18 գոլ է խփել «Բարսելոնայի» դարպասը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031