Բաժիններ՝

Ռոբերտո Մանչինի. Չեմ հասկանում` ինչու Ագուերոյին հրավիրեցին հավաքական

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին զարմացած է, որ իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն հրավիրվել է Արգենտինայի հավաքական: Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության նախորդ տուրում Ագուերոն վնասվածք է ստացել և նրա ապաքինման համար նվազագույնը 15 օր է անհրաժեշտ:

«Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը պետք է հասկանա, որ սա շատ լուրջ հարց է: Ագուերոն շատ տհաճ վնասվածք է ստացել: Բարեբախտաբար, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան նախապես մտածում էինք, բայց նա 2-3 շաբաթից նոր շարք կվերադառնա:

Ես չեմ հասկանում այդ որոշումը: Առաջիկա օրերին ցանկանում ենք բանակցել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որ Ագուերոն չմասնակցի հավաքականի մի քանի հանդիպման»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031