«Եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը, կփախնի Լևոն Տեր-Պետրոսյանը»
«Ես կողմ եմ, որ Վանո Սիրադեղյանը կանգնի արդարադատության` դատարանի առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` ի պատասխան հարցին, թե կո՞ղմ է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: «Վանո Սիրադեղյանը, ով մեղադրվում է շատ ծանր մեղադրանքների մեջ, պետք է կրի իր պատասխանատվությունը: Բայց մի բան էլ պետք է ասեմ. եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը, կփախնի Լևոն Տեր-Պետրոսյանը»: