Բաժիններ՝

Պեդրո. Մադրիդում պետք է սխալներ թույլ չտանք, ինչպես այսօր

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթում իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (3:2):

«Ես գոհ եմ հաղթանակից, բայց հաշիվը շատ ավելի հարմար կարող էր լինել: Հիմա մենք պետք է շատ լավ խաղանք Մադրիդում: Պատասխան խաղում պետք է ծայրահեղ կենտրոնացված լինենք ու սխալներ թույլ չտանք, ինչպես այսօր:

Ուրախ եմ, որ իմ գոլն օգնեց թիմին հաղթել, բայց հաշիվը կարող էր 4:1 լինել մեր օգտին, իսկ ցավալի սխալի արդյունքում այն 3:2 է»,-Պեդրոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս