Բաժիններ՝

Լեբրոն Ջեյմսը դեռևս Մայքլ Ջորդան չէ. Դուեյն Ուեյդ

«Մայամի» պաշտպան Դուեյն Ուեյդը խոստովանել է, որ դեռևս պատրաստ չէ համեմատել իր թիմակից Լեբրոն Ջեյմսին լեգենդար Մայքլ Ջորդանի հետ:

«Չգիտեմ` կկարողանա արդյոք Ջեյմսը գերազանցել Ջորդանին: Դա պարզ կդառնա ապագայում: Համեմատելով Լեբրոնին և Մայքլին` ես միշտ օրինակ եմ բերում գոլֆը: Մայքլն այժմ 18-րդ փոսիկի մոտ է, իսկ Լեբրոնը` մոտավորապես 4-րդ: Նա դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի հասնի 18-րդին:
Բոլորը հասկանում են, որ Ջեյմսը ֆենոմենալ խաղացող է: Այդպիսի տվյալներ նախկինում ոչ ոք չի տեսել: 204սմ հասակով բասկետբոլիստն ավելի արագ է վազում ցանկացած խաղարկողից, ավելի բարձր է ցատկում ցանկացած կենտրոնականից և ունակ է շատ բաների: Սակայն Ջորդանը բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլիստն է: Նրան գերազանցելը դժվար կլինի», – Ուեյդի խոսքերը մեջբերում է ESPN.com-ը:

Հիշեցնենք, որ Ջեյմսը «Մայամիի» հետ անցած տարի նվաճեց իր առաջին չեմպիոնական տիտղոսը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս