Բաժիններ՝

Արմստրոնգը զրկվեց Տուր դե Ֆրանսի 7 տիտղոսներից

Հայտնի հեծանվորդ Լենս Արմստրոնգը կզրկվի «Տուր դե Ֆրանսում» նվաճած բոլոր 7 տիտղոսներից և կենթարկվի ցմահ որակազրկման։ Այս մասին երեկ հայտարարել է Ամերիկյան հակադոպինգային գործակալության (USADA) ղեկավար Թրևիս Թայգարտը։ Արմստրոնգը մեղադրվում է մի շարք հակադոպինգային կանոնների խախտման, այդ թվում՝ արգելված խթանիչների օգտագործման և այլ մարզիկների նման խախտումների դրդելու մեջ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ավելի վաղ Արմստրոնգը հայտարարել էր, որ դադարեցնում է պայքարը USADA-ի հետ։ Վստահ լինելով սեփական անմեղության մեջ՝ մարզիկն ասել է, որ «սա «վհուկների որս» է, սակայն բոլորը գիտեն, թե ով որքան տիտղոս է նվաճել «Տուր դե Ֆրանսում»»։ Լենս Արմստրոնգը որոշել է զբաղվել քաղցկեղային հիվանդությունների տարածման դեմ պայքարող իր հիմնադրամի աշխատանքներով։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս