Բաժիններ՝

Բարսելոնան առաջին գոլը խփեց խաղից դուրս վիճակից. Ժոզե Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Իսպանիայի սուպերգավաթի համար «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպման (2:3) մասին, մեկնաբանել է հայտացուցակում Կակայի բացակայությունը, ինչպես նաև նշել է, որ մրցավարի օգնականն արդյունավետ սխալ է թույլ մրցակցի օգտին:

«Ինձ դուր չեկավ «Բարսելոնայի» առաջին գոլի դրվագը: Այդտեղ եզրային մրցավարը բացահայտ սխալ թույլ տվեց:
Առաջին խաղակեսում այնքան էլ հաջող չէինք գործում: Երբեմն այդպես լինում է: Մենք անում էինք այն, ինչը չէինք նախատեսել: «Բարսելոնան» առաջին կեսում ավելի լավ տեսք ուներ, սակայն երկրորդ կեսում բոլորովին այլ խաղ էր:
Ինչ վերաբերվում է Կակային, ապա մենք կարող էինք հայտավորել միայն 18 ֆուտբոլիստ: «Բարսելոնայի» հետ խաղին չէին ժամանել նաև Մորատան և Նաչոն: Կական այսօր չէր մտնում իմ ծրագրերի մեջ: Խաղի ընթացքում ստիպված էի օգտագործել Իգուաինին և Դի Մարիային: Փոխարինման մտավ նաև Մարսելոն, որպեսզի ամրապնդի կիսապաշտպանությունը: Կալյեխոսնը հրաշալի խաղաց: Ինձ դուր եկավ նրա կատարած աշխատանքը», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։