Բաժիններ՝

Հաշիվը կարող էր 4։1 լինել. Տիտո Վիլանովա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «Ռեալի» նկատմամբ սուպերգավաթի խաղում հաղթնակից հետո (3։2) հայտարարել է, որ խաղի հաշիվը պետք է ավելի խոշոր լինել, քանի որ իր թիմն ուներ դարապասը գրավելու բազմաթիվ պահեր։

«Կարծում եմ լավ խաղ անցկացրինք։ Հանդիպման ժամանակի մեծ մասը մենք վերահսկում էինք գնդակը, սակայն, ցավոք, երբ դու խաղում ես նման թիմի հետ, ինչպիսին Գալակտիկոսն է, ապա չես կարող ակնկալել, որ ամեն ինչ հարթ կընթանա։

Պարզ է, որ այս խաղը որոշիչ չէր երկու թիմերի համար էլ։ Սուպերգավաթակրի հարցն առայժմ մնում է անպատասխան։ «Սանտիագո Բերնաբեուում» դժվար խաղ է սպասվում։ Մադրդիցիների թիմում խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր կարող ենք միայնակ որոշել խաղի ելքն՝ օգտագործելով պահերից մեկը։ Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ հաշիվը կարող էր և 4։ լինել՝ հօգուտ մեզ։ Դե ինչ, սա ֆուտբոլ է, նման բաներ էլ են տեղի ունենում։ Այդուհանդերձ, արտագնա խաղում մենք հետևելու ենք խաղի նույն սցենարին, ինչ որ «Նոու Կամպում»», – ասել է մարզիչը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս