Բաժիններ՝

Բարսելոնան կամային հաղթանակ է տանում գերդիտարժան պայքարում (տեսանյութ)

Սուպերկլասիկոների շարքը վերսկսվեց «Բարսելոնայի» կամային հաղթանակով: Հանդիպումը բավականին դիտարժան ու հետաքրքիր ստացվեց: Չնայած կոշտ պայքարին, գեղեցիկ պահեր շատ տեսանք:

Առաջին խաղակեսը գոլեր չպարգևեց, բայց երկրորդը փոխհատուցեց բոլորին: Սպասելիքներն արդարացան, ու նման դիմակայության համար բավականին շատ գոլեր տեսանք:

Նախ «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը՝ անկյունայինից ստանալով հիանալի փոխանցում Օզիլից: Բայց մեկ րոպե էլ չէր անցել, երբ Պեդրոն հավասարեցրեց հաշիվը: Բայց սա դեռ ամենը չէր:

Ինչպես հաճախ է լինում «Ռեալի» հետ, արագորեն պատասխան գոլն ընդունելուց հետո թիմը ընկճվեց, ինչից հետո եղավ 11 մետրանոց: Սերխիո Ռամոսը վայր գցեց Անդրես Ինյեստային, իսկ Մեսսին օգտվեց առիթից ու փոխեց մի տհաճ վիճակագրություն: Նա գոլ չէր խփել «Ռեալին» արդեն մոտ 400 րոպե:

Մեսսիից հետո «Բարսելոնայի» առավելությունը ավելացրեց Չավի Էրնանդեսը՝ մեն մենակ մնալով դարպասապահի դիմաց:

Սակայն «Ռեալը» վայր չդրեց զենքերը: Փոխարինման դուրս եկած Անխել դի Մարիան, ով տիրապետում է բավականին լավ պրեսինգի, կարողացավ խլել գնդակը Վիկտոր Վալդեսից ու գրավել ազատ դարպասը՝ 3-2:

Գոլեր ավելի շատ կլինեին, եթե ոչ Իկեր Կասիլյասի հիանալի խաղը:

Բարսելոնա – Ռեալ Մադրիդ 3-2
Գոլերը՝ Ռոնալդու (55′), Պեդրո (56′), Մեսսի (70′, 11մ), Չավի (78′), Դի Մարիա (85′)

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս