Բաժիններ՝

Վիկտորիան առանց Էդգար Մալաքյանի պարտվում է արտագնա խաղում. Եվրոպա լիգայի

Այսօր Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղն անցկացրեց Պլզենի «Վիկտորիան»։ Չեխական թիմը պարտվեց՝ արտագնա խաղում զիջելով բելգիական «Լոքերենին»՝ 2։1։ Տանտերերը միայն 94-րդ րոպեին 11-մետրանոցից հետո կորզեցին հաղթանակը։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը թեպետ հայտավորված էր այս հանդիպմանը, սակայն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ՝ մնալով փոխարինողների նստարանին։

Այս պահին ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

Նեֆթչի (Ադրբեջան) – ԱՊՕԷԼ (Կիպրոս) 1։1

Անժի (Ռուսաստան) – ԱԶ Ալկմար (Հոլանդիա) 1։0

Տրոմսյո (Նորվեգիա) – Պարտիզան (Սերբիա) 3։2

Էկրանաս (Լիտվա)  –  Ստյաուա (Ռումինիա) 0։2

Լեգիա (Լեհաստան) –  Ռոսենբորգ (Նորվեգիա) 1։1

ԱԻԿ (Շվեդիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան) 0։1

Ատրոմիտոս (Հունաստան) – Նյուքասլ (Անգլիա) 1։1

Մյոլդե (Նորվեգիա) – Հերենվեն (Հոլանդիա) 2։0

Շերիֆ (Մոլդովա) – Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա) 1։2

Սլովան (Չեխիա) – Դնեպր (Ուկրաինա) 2։2

Դինամո (Բուխարեստ, Ռումինիա) – Մետալիստ (Ուկրաինա) 0։2

Բուրսասփոր (Թուրքիա) – Տվենտե (Հոլանդիա) 3։1

Լյուցերն (Շվեյցարիա) – Գենկ (Բելգիա) 2։1

Դյուդելանժ (Լյուքսեմբորգ) –  Հապոել (Իսրայել) 1։3

Ֆեյենորդ (Հոլանդիա) – Սպարտա (Չեխիա) 2։2

Տրաբզոնսփոր (Թուրքիա) – Վիդեոտոն (Հունգարիա) 0։0

Միտյուլանդ (Դանիա) – Յանգ Բոյզ (Շվեյցարիա) 0։3

Դեբրեցեն (Հունգարիա) – Բրյուգե (Բելգիա) 0։3

Լոքերեն (Բելգիա) – Վիկտորիա (Պլզեն, Չեխիա) 2։1

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս