Հենրիխ Մխիթարյան. Ամեն խաղ մեզ համար տոն է
Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Կարպատների» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ:
– Հենրի՛խ, «Կարպատների» դեմ խաղն ամեն դեպքում հատուկ կլինի քո համար, քանի որ գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի հետ դու ծանոթ ես դեռ Հայաստանի առաջնությունում մրցելույթների տարիներից: Ի՞նչ կարող ես ասել այս մասնագետի մասին:
– Նա լավ մարզիչ է: Մեզ համար «Կարպատների» դեմ խաղը հեշտ չի լինելու, քանի որ նրանց հետ միշտ էլ դժվար է խաղալ անկախ նրանից՝ խաղում ես տանը, թե մրցակցի դաշտում: Կարծում եմ՝ այս անգամ էլ այդպես կլինի: Բայց մենք դաշտ ենք դուրս գալու հաղթանակի ու երեք միավորի համար: Միայն դա նշանակություն ունի մեզ համար:
– Ինչի՞ հաշվին «Կարպատներին» հաջողվեց ամբողջովին բարելավել խաղը վերջին երեք հանդիպումներում:
– Մարզչի փոփոխությունը տվեց իր արդյունքը: Կոստովն այն մասնագետն է, ով կարող է հավաքել մի թիմ, որն ունակ է խաղալ բարձր մակարդակով: Հիշում եմ, թե ինչպես Դոնեցկի «Մետալուրգը», որը մոտ էր բարձրագույն խմբից դուրս մնալուն, նրա ղեկավարությամբ հաղթեց վերջին 4 խաղերից 3-ում՝ պահպանելով տեղը, իսկ արդեն մյուս մրցաշրջանում թիմը գրավեց չորրորդ տեղը:
– Այսինքն, այս մարզիչը կարո՞ղ է ճգնաժամային իրավիճակում ինչ-որ բան փոխել, որը կօգնի թիմին:
– Ոչ միայն ճգնաժամային պահերին: Կոստովն ունակ է արդյունքի հասնելու, գիտի, թե ինչպես է պետք դա անել:
– Խաղի անցկացման օրը համընկնում է հանքափորների օրվա հետ: Դու արդեն հասցրե՞լ ես զգալ այդ տոնի կարևորությունը:
– Այո՛, իհարկե: Բայց ասեմ, որ «Դոնբաս Արենայում» բոլոր խաղերն էլ տոն են մեզ համար:
Հարցազրույցը՝ «Շախտյորի» պաշտոնական կայքի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը