Բաժիններ՝

Զավեն Բադոյանի ԲԱՏԷ-ն հաջորդ փուլ դուրս գալու լավ հայտ է ներկայացնում (տեսանյութ)

Այսօր ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։ Կայացավ 5 խաղ։ Խմբային փուլում հանդես գալու լուրջ հայտ ներկայացրեց ԲԱՏԷ-ն։ Բելառուսական թիմը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Իսրայելի «Հապոելի» դարպասը։ Բելառուսական թիմը բոլոր հնարավորություններն ունի երրորդ անգամ հանդես գալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն այսօր հայտավորված չէր թիմի կազմում։

Անակնկալ արդյունք է գրանցել Կիպրոսում․ տեղի ԱԷԼ-ը, կարծես, ցանկանում է կրկնել այդ երկիրն անցած տարի Չեմպիոնների լիգայում ներկայացնող ԱՊՕԷԼ-ի հաջողությունը և դուրս գալ խմբային փուլ։ Կիպրոսցիներն այսօր 2։1 հաշվով առավելության են հասել Բելգիայի «Անդերլեխտի» նկատմամբ։ Ընդ որում, բելգիացիները 75-րդ րոպեից խաղում էին 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալու համար դաշտից հեռացվել էր Միլան Յովանովիչը։

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

Դինամո (Զագրեբ, Խորվաթիա) – Մարիբոր (Սլովենիա) 2։1
1։0՝ Կոպ (10ր․), 1։1՝ Բադել (39ր., ինքնագոլ), 2։1՝ Կոպ (74ր.)

Մալագա (Իսպանիա) – Պանատինաիկոս (Հունաստան) 2։0
1։0՝ Դեմիչելիս (17ր․), 2։0՝ Էլիզեու (34ր.)

Բրագա (Պորտուգալիա) – Ուդինեզե (Իտալիա) 1։1
0։1՝ Բաստա (23ր․), 1։1՝ Դոս Սանտոս (68ր.)

ԲԱՏԷ (Բելառուս) – Հապոել (Իսրայել)  2։0
1։0՝ Ռոդիոնով (29ր․), 2։0՝ Ռոդիոնով (78ր.)

ԱԷԼ (Կիպրոս) – Անդերլեխտ (Բելգիա) 2։1
1։0՝ Ջունիոր (34ր.), 1։1՝ Մբոկանի (62ր.), 2։1՝ Միգել (72ր.)

Նախորդ օրը կայացած հանդիպումների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս