Մեկ օրվա ընթացքում երկրորդ հարձակվողը տեղափոխվեց Միլան
Այսօր «Միլանը» հայտարարել է հերթական հարձակվողի հետ պայամանգիր ստորագրելու մասին։ «Ջենովայի» 24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Զե Էդուարդոն հաջորդ մրցաշրջանում վարձավճարո կխաղա միլանյան թիմում։ Այս մասին հաղորդում է Football-Italia-ն։ Նշենք, որ բրազիլացին անցած մրցաշրջանում «Ջենովայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 8 անգամ։
Զե Էդուարդոյի կենսագրության մեջ կա մի հատկանշական փաստ․ սա 10-րդ դեպքն է, երբ ֆուտբոլիստը ստորագրում է այլ ակումբում վարձավճարով հանդես գալու պայմանագիր։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Միլանը» հայտարարել էր «Ինտերի» հարձակվող Ջամպաոլո Պացինիի տեղափոխության մասին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը