Մվիլան չի տեղափոխվի Զենիթ երկրպագուների սպառնալիքների պատճառով
Ֆրանսիական «Ռենի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յան Մվիլան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Անգլիայում։ Երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Տոտենհեմը»։ Խոսվում է նաև, որ Արսեն Վենգերը նույնպես մտադիր է հրավիրել նրան Լոնդոնի «Արսենալ»։
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Մվիլայի ծառայություններով հետաքրքրված էր նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», սակայն Bobsoccer.ru կայքի հաղորդմամբ՝ 22-ամյա ֆրանսիացու որոշման վրա ազդեցություն է ունեցել ռուսաստանյան թիմի ծայրահեղական երկրպագուների կողմից հնչեցված սպառնալիքները։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը