Բաժիններ՝

Ազարը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին Ձոլան էր. Դի Մատեո

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն տպավորված է բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարի նորամուտով Պրեմիեր լիգայում: «Ուիգանի» հետ խաղում Ազարի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «կապույտներին» հաղթանակ տոնել 2:0 հաշվով: Հանդիպման ավարտից հետո շատերը բելգիացուն սկսեցին համեմատել «ազնվականների» լեգենդ Ջանֆրանկո Ձոլայի հետ:

«Դժվար է համեմատել այս ֆուտբոլիստներին: Ջանֆրանկոն իսկական տաղանդ էր, ես կասեի` վարպետ: Էդենը նույնպես կարող է դառնալ վարպետ, սակայն մեկ խաղից հետո դեռ վաղ է խոսել դրա մասին: Ազարը հաջող է մեկնարկել, սակայն սա միայն առաջին խաղն է 38-ից», – Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է Agence France Presse-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս